ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ` ՏՐԱՄԱԴՐԵԼ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԸ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ԹՌԻՉՔԻ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Ինչպես տեղեկացնում է CNA գործակալությունը, այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ «Իրավունք եւ Միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը հայտնել է, որ Հայաստանի իշխանությունների տրված որոշումը ճիշտ էր: «Եթե Հայաստանը չտրամադրեր իր օդային տարածքը, ապա դա կնշանակեր, որ նա հետեւում է երկակի ստանդարտների, ինչը անթույլատրելի է քաղաքական կյանքի համար»,- ասել է նա: Կոմկուսը ձեռնպահ է մնացել այդ հարցի վերաբերյալ կոնկրետ հայտարարություններից: Ինչպես նշել է ՀԿԿ խմբակցության անդամ, խորհրդարանական առողջապահության, էկալոգիայի եւ սոցիալական հանձնաժողովի նախագահ Գագիկ Թադեւոսյանը, «ահաբեկչության դեմ անհրաժեշտ է պայքարել, սակայն չպետք է մոռանալ, թե ինչ գեոպոլիտիկական դիրքում է գտնվում Հայաստանը, շրջապատված լինելով Իրանով, Թուրքիայով եւ Ադրբեջանով»: ՀԿԿ մեկ ուրիշ անդամի` Խորեն Սարգսյանի կարծիքով, «Հայաստանի կողմից ԱՄՆ-ին օդային տարածքի տրամադրումը կարող է մեր փոքրիկ երկրի համար ծանր հետեւանքներ ունենալ»: Իր հերթին «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը գտնում է, որ Հայաստանը պետք է միանա միջազգային ահաբեկչության դեմ պայքարին, «սակայն ոչ ի վնաս սեփական շահերին»:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---