ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Այսօր կաթողիկ եկեղեցու առաջնորդ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդը կատարեց պատարագի արարողություն Սուրբ էջմիածնի եկեղեցում: Հռոմի Պապը դիմացկունության եւ խաղաղասիրության կոչեց բոլորին եւ ներողություն խնդրեց իր պատմության ընթացքում Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից թույլ տրված սխալների համար: Հովհաննես Պողոս Երկրորդը գոհունակությամբ նշեց, որ հայ կաթողիկոսներիի շնորհիվ Հռոմի կաթողիկ եւ Հայ Առաքելական եկեղեցիների միջեւ երբեք հակամարտություններ չեն առաջացել եւ հույս հայտնեց ապագայում ավելի խոր համագործակցել:

Ինչպես տեղեկացնում է CNA գործակալությունը, Հռոմի Պապի քարոզը լսելու համար Էջմիածին էին եկել հազարավոր հավատացիալներ Հայաստանի բոլոր շրջաններից,Վրաստանից եւ Արեւելյան Եվրոպայից: Այսօր Հովհաննես Պողոս Երկրորդը կայցելի նաեւ Խոր Վիրապ վանք, որտեղ մեկուսացված է եղել Հայ Առաքելական Եկեղեցու հիմնադիր Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Սեպտեմբերի 27-ի երեկոյան Հռոմի պապը Հայաստանից կվերադառնա Վատիկան:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---