ՀՀ ԿԲ-ն գրանցել է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո»-ն

ՀՀ ԿԲ-ն գրանցել է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո»-ն

PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկը գրանցել է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ինքնակարգավորվող կազմակերպություն իրավաբանական անձանց միությունը: Ինչպես հաղորդում է Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը, նման որոշումն ընդունվել է հունիսի 28-ին ԿԲ Խորհրդի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

Մայիսի 18-ին Հայաստանի խորհրդարանը ընդունել է «Տրանսպորտային միջոցների օգտագործման քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքը, որի համաձայն, մեքենաների պարտադիր ապահովագրումը Հայաստանում գործելու է 2011 թ. հունվարի 1-ից: Ընդ որում, պարտադիր ապահովագրման գործընթացը կարգավորելու է ապահովագրական ծառայություններ մատուցող ընկերությունների գործակալությունը, որը հիմնադրելու է Հայաստանի Կենտրոնական բանկը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---