ԱՅՍՕՐ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ «ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում կկայանա «ԱրմենՏել» հեռահաղորդակցային ընկերության Տնօրենների խորհրդի նիստը: Ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, նիստում նախատեսվում է քննարկել ընկերության կողմից տրանսպորտի եւ կապի նախարարի կարգադրության կատարուման մասին հարցը: Ըստ այդ կարգադրության, դադարեցվում է ներքին հեռախոսակապի րոպեավճարի կիրառումը: Երեկ հայ լրագրողների հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, հունական OTE ընկերության («ԱրմենՏել» -ի 90% արժեթղթերի սեփականատեր) փոխնախագահը հայտնել է, որ րոպեվճարի կիրառման մասին որոշումը ուժի մեջ է:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---