Ստեփանակերտում ընթանում է BarCamp Artsakh 2010-ը![]() ![]() PanARMENIAN.Net - Տեղեկատվական տեխնոլոգիաների BarCamp համաժողովը բացվել է օգոստոսի 11-ին Ստեփանակերտում: Միջոցառմանը մասնակցում են շուրջ 70 հոգի Արցախից և Հայաստանից: Ինչպես ասել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Արցախի մշակույթի նախարարությանն առընթեր ՏՏ Զարգացման կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գրիգորյանը, միջոցառման հիմնական նպատակը կապերի հաստատումն է տեղեկատվական տեխնոլոգիաներով հետաքրքրվող երիտասարդների միջև: Ինչպես նշել է Արցախի Հանրապետության մշակույթի նախարար Նարինե Աղաբաալյանը, ՏՏ ոլորտն արդեն մի քանի տարի է` երկրում հայտարարվել է որպես գերակա ուղղություն: «Թե որքան ակտիվ կզարգանա այդ ոլորտը, կախված է երիտասարդությունից»,- ասել է նախարարը: Միջոցառումը կտևի երկու օր, համաժողովի երկրորդ օրը տեղի կունենա օգոստոսի 12-ին Շուշի քաղաքում: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |