Թուրքիայի ընդդիմությունը եթե բոյկոտի սեպտեմբերի 12-ի հանրաքվեն, ապա կտապալվի 2 սեպտեմբերի 2010 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ընդդիմությունը եթե բոյկոտի սեպտեմբերի 12-ին կայանալիք հանրաքվեն, ապա կտապալվի: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Իզմիրի տնտեսագիտական ինստիտուտի ԶԼՄ-երի և քաղաքականության հարցերով փորձագետ Զաֆեր Յորուքը: Ըստ նրա, հանրաքվեն չի լուծի Թուրքիայի ԵՄ անդամ դառնալու հարցը, սակայն երկիրը կարող է ավելի ժողովրդավարական դառնալ: «Սակայն այդ ամենը, կրկնում եմ` այն դեպքում կլինի, եթե ընդդիմությունը չբոյկոտի հանրաքվեն», - ասել է նա: Յորքը միևնույն ժամանակ ասել է, որ Թուրքիայի նոր խմբագրված սահմանադրության մեջ կրոնական փոքրամասնությունների մասին որևէ փոփոխություն չկա: «Ազգային փոքրամասնությունների իրավունքները շատ վաղուց գրված են, և իմ կարծիքով, փոփոխելն իմաստ չունի: Նրանք օգտվում են Թուրքիայի քաղաքացիներին տրված բոլոր իրավունքներից, և ես չեմ կարծում, թե նրանք ավելիի կարիք ունեն», - ասել է թուրք փորձագետը:
Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Ամենաընթերցվողը բաժնում | Հանցավոր խումբը խարդախությամբ հափշտակել է միայնակ և անժառանգ անձանց բնակարանները. 7 կալանավորված կա Հափշտակությունների հետևանքով քաղաքացիներին պատճառվել է ընդհանուր 52,162,500 դրամի վնաս ACHA-ի խորհրդի նիստում բարձրաձայնվել է հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրը Վանյանը նաև անդրադարձ է կատարել հայ-չինական հազարամյա պատմամշակութային առնչություններին Փորձագետ․ Բոլոր քաղաքացիներին ՆԳՆ-ում նստած հետևելու են, իսկ ո՞վ է վերահսկելու վերահսկողներին «Որտե՞ղ են հստակ երաշխիքները, որ պետությունը չի օգտագործելու, օրինակ, քաղաքական դրդապատճառներից ելնելով»,–ասել է նա ԿԲ բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը ժամանակավորապես կդադարեցվի Հասանելի չեն լինի Ռեեստրից հարցման միջոցով տեղեկությունների ստուգմամբ աշխատող համակարգերի ծառայությունները |