Հայաստանում դրամախաղի ոլորտում 2010 թվականի ութ ամսվա ընթացքում տուգանքը կազմել է 21,4 մլն դրամ 6 սեպտեմբերի 2010 - 16:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարարությունը 2010 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում տրամադրել է 12 շահումով խաղի և 2 խաղատան կազմակերպման լիցենզիա, 17 շահումով խաղի և 3 խաղատան կազմակերպման լիցենզիաներն ուժը կորցրած են ճանաչել: Նախարարության մամլո ծառայությունը հաղորդում է, որ նույն ժամանակահատվածում 16 շահումով խաղի, 3 խաղատան և 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների գործողությունը կասեցվել է, 20 շահումով խաղի, 5 խաղատան և 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների նկատմամբ կիրառվել է նախազգուշացում: Ընթացիկ տարվա ութ ամիսների տվյալներով` շահումով խաղի, խաղատան և վիճակախաղի կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է տուգանք` համապատասխանաբար11 մլն 200 հազ., 9 մլն 600 հազ. և 600 հազ. դրամի չափով: Բացի դրանից, 2010թ. հունվարի 1-ից սեպտեմբերի 1-ի ընթացքում այս ոլորտից օրենքով սահմանված կարգով գանձվել է 420 մլն դրամի չափով պետական տուրք, որից 245 մլն դրամը` շահումով խաղերի, 175 մլն դրամը` խաղատների գծով: 2010թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում ուժի մեջ են 92 շահումով խաղի, 11 խաղատան և 4 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բաքվում հայտարարել են, որ Արցախի ղեկավարների շինծու գործերը շուտով կուղարկվեն դատարան Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ Երևանում հայտնաբերել են ԱՄՆ–ի իրավապահ մարմինների կողմից հետախուզվող անձին Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ Ադրբեջանն արդեն մոտ 3000 մարդու է բնակեցրել հայաթափված Ստեփանակերտում Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Երևան-Ապարան ճանապարհը փակած վարդենուտցիները բացել են այն` վարչապետի հետ հանդիպելու պայմանով Նրանք դժգոհ են, որ համայնքի հողերը պետությունը ճանաչել է հանրային գերական շահ և շուկայականից ցածր գներով ցանկանում է գնել |