Նախագահ Մեդվեդևը Մոսկվայի քաղաքապետին ազատել է պաշտոնից

Նախագահ Մեդվեդևը Մոսկվայի քաղաքապետին ազատել է պաշտոնից

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է Մոսկվայի քաղաքապետի պաշտոնից Յուրի Լուժկովի պաշտոնանկության մասին հրամանագիրը`«ՌԴ նախագահի վստահությունը կորցնելու պատճառով»: Այդ մասին ասվում է Լուժկովի պաշտոնանկության մասին հրամանագրում:

Դ. Մեդվեդևի հրամանագիրը Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու ւ և Վլադիմիր Ռեսինին քաղաքագլխի պաշտոնակատար նշանակելու մասին ուժի մեջ է մտնում ստորագրման օրից, հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---