ԲԱՔՎԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԺԱՄԱՆԵՆ ԼՂՀ-Ի ՄԱՅՐԱՔԱՂԱՔ

PanARMENIAN.Net - Հուլիսի 27-29-ը ԼՂՀ-ում «Բաց հասարակության ինստիտուտի» հովանու ներքո կկայանա Ստեփանակերտի, Բաքվի եւ Երեւանի մամուլի ակումբների ներկայացուցիչների հանդիպումը: Ինչպես հաղորդում է ,,ՄԵԴԻԱԱՄՔՍ,, գերծակալությունը, հանդիպման մասնակիցները կքննարկեն «Բաց հասարակության ինստիտուտի» կողմից ֆինանսավորվող մի շարք ծրագրերի իրականացման ընթացքը: Մասնավորապես, նրանք կքննարկեն ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերաբերյալ մամոլի ակումբների անցկացրած սոցիոլոգիական հարցումների եւ հակամարտության հետ կապված իրադարձությունները լուսաբանող տեղական ԶԼՄ-ների մոնիտորինգի արդյունքները:

Սա Բաքվի մամուլի ակումբի պատվիրակության առաջին այցն է Ստեփանակերտ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության սկզբից հետո: Բաքվի պատվիրակությունը բաղկացած կլինի 5 հոգուց: Հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Բաքվում: Ավելի վաղ Ստեփանակերտի, Բաքվի եւ Երեւանի մամուլի ակումբների անդամները հանդիպել էին Հայաստանի մայրաքաղաքում: Հանդիպման մասնակիցները կայցելեն նաեւ Շուշի:

Հուլիսի 27-29-ը ԼՂՀ-ում «Բաց հասարակության ինստիտուտի» հովանու ներքո կկայանա Ստեփանակերտի, Բաքվի եւ Երեւանի մամուլի ակումբների ներկայացուցիչների հանդիպումը:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---