ԱՄՀ-ն Հայաստանին $56 մլն կհատկացնի բարեփոխումների իրականացման համար29 սեպտեմբերի 2010 - 20:20 AMT PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանին $56 մլն չափով ֆինանսավորում կտրամադրի, մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան: Նա հաղորդել է, որ սեպտեմբերի 9-ից 24-ը Երևանում էր Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելությունը` Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության փոխտնօրեն տկն. Ռատնա Սահայի գլխավորությամբ: Թիմն ավարտեց IV հոդվածի խորհրդակցության 2010 թ. քննարկումները և աշխատակազմի մակարդակով իշխանությունների հետ համաձայնեցրեց վերջիններիս տնտեսական բարեփոխումների ծրագիրը` Հայաստանի Հանրապետության հետ իրականացվող Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի (EFF) և Երկարաձգվող վարկավորման ծրագրի (ECF) առաջին ամփոփիչ ստուգման շրջանակներում: ԱՄՀ-ի կողմից օժանդակվող այս ծրագրով նախատեսվող ֆինանսական ընդհանուր հանձնառությունը կազմում է մոտ 410 միլիոն ԱՄՆ դոլար: «Ակնկալվում է, որ ԱՄՀ-ի գործադիր խորհուրդը քննության կառնի առաջին ամփոփիչ ստուգումն անցկացնելու վերաբերյալ Հայաստանի դիմումը և կավարտի IV հոդվածի քննարկումները 2010 թ. նոյեմբերին: Հաստատումից հետո Հայաստանին կտրամադրվի մոտ 56 միլիոն ԱՄՆ դոլար կազմող ֆինանսավորում»,- ավելացրել է նա: ![]() ![]() Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |