Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի տնտեսության կարևորագույն ուղղություններից է 1 հոկտեմբերի 2010 - 17:38 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ելույթ է ունեցել «Հաղթողների ակումբում» Հայաստանի տարբեր բուհերի 30 ուսանողների առաջ: Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է հավաքվածներին ընկերության պատմությունը, ինչպես նաև հաջողության հասնելու իր բանաձևը: «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի տնտեսության կարևորագույն ուղղություններից է, և ապագայում դուք եք զարգացնելու այս ոլորտը»,- ասել է նա: Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի աջակցությամբ բոլոր տարիների մրցանակակիրների կազմով ստեղծվել և գործում է ՏՏ «Հաղթողների ակումբ», որի գործունեության շրջանակներում այս միջոցառմամբ մեկնարկում է պարբերական հանդիպումների շարք ակումբի անդամների և Հայաստանի ինչպես ՏՏ ոլորտի առաջնորդների, այնպես էլ հայտնի անհատականությունների հետ: Սինոփսիս Արմենիան, որպես նախագահական մրցանակաբաշխության կազմակերպիչ, ինչպես նաև հաղթողների ակումբի ստեղծման նախաձեռնող, կնպաստի վերը նշված հանդիպումների կազմակերպմանը: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Փաշինյանն ու Վերման քննարկել են սահմանազատման գործընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև Վարչապետը կարևորել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հետևողական զարգացումնը ԿԳՄՍ նախարարը Գերմանիայում քննարկելու է գործակցության հեռանկարներն ակադեմքաղաքի կառուցման շրջանակում Նախատեսվում են նաև հանդիպումներ մշակույթի և սպորտի ոլորտային պատասխանատուների հետ Երևանի «Հաղթանակ» զբոսայգում պատռել են ՌԴ դրոշը և պոկել զինանշանը Զբոսայգու տնօրենությունը հերքում է, որ «Փառքի ծառուղին» իրենց է պատկանում Մինասյան․ Տևական ժամանակ է՝ իշխանությունը տարբեր ձևերով հարձակվում է ՀՅԴ-ի վրա Բաբայանն ասել է, որ մարդկանց առաջարկել են ասել, թե հավաքին մասնակցելու համար գումար է բաժանվել, որպեսզի իրենց ազատ արձակեն |