Հայաստանում ԱՄՆ դեսպանն ամերիկյան շրջագայության ընթացքում կհանդիպի Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքի հետ

Հայաստանում ԱՄՆ դեսպանն ամերիկյան շրջագայության ընթացքում կհանդիպի Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը ամերիկյան շրջագայության շրջանակներում հոկտեմբերի 7-8-ին կհանդիպի Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքի հետ: Հանդիպմանը կքննարկվեն հայ-ամերիկյան հարաբերությունները:

Ինչպես հայտնում է Երևանում ԱՄՆ դեսպանատունը, հոկտեմբերի 7-ին տեղի կունենա Յովանովիչի հանդիպումը երիտասարդական և հոգևոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հոկտեմբերի 8-ին դեսպանը կայցելի Կալիֆորնիայի Բերքլիի համալսարան, որտեղ կհանդիպի հայագիտական ամբիոնի ուսանողների հետ:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---