Շվեյցարիայի ԱԳՆ-ն ցանկանո՞ւմ է վերսկսել հայ-թուրքական գործընթացը![]() 2 հոկտեմբերի 2010 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Շվեյցարիայի ԱԳՆ-ն ցանկանում է վերսկսել հայ-թուրքական գործընթացը: Ինչպես գրում է թուրքական «Հյուրիեթ» թերթը հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, օրերս տեղի են ունեցել Շվեյցարիայի ԱԳՆ ներկայացուցիչնեի հեռախոսազրույցները հայկական ու թուրքական կողմերի հետ: «Վերջերս Շվեյցարիան հեռախոսակապ հաստատեց մեզ հետ և հայտնեց, որ ցանկանում է վերսկսել սառեցված գործընթացը: Մենք ասացինք, որ խնդիր չունենք: Նույն առաջարկը նրանք արել են նաև Երևանին»,-նշել է Թուրքիայի ԱԳ գերատեսչության ներկայացուցիչը՝ հավելելով, որ Թուրքիան ցանկանում է վերականգնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ: «Սառեցումը» Հայաստանը սկսեց, հետևաբար, նա էլ պետք է քայլ կատարի այն «ապասառեցնելու» համար: Մեր դռները միշտ բաց են մերձեցման համար»,-ասել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը: Իր հերթին ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը հայտարարեց, որ թուրքական կողմի հետ արձանագրությունների վերաբերյալ բանակցություններ չեն տարվում: ![]() ![]() Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |