PanARMENIAN.Net-ը Սիրիայում արգելափակվա՞ծ է![]() 6 հոկտեմբերի 2010 - 20:18 AMT PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ի խմբագրություն հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ www.panarmenian.net կայքը Սիրիայի տարածքում արդեն երկար ժամանակ չի բացվում: Խմբագրության կատարած հետաքննության և աղբյուրի վիճակագրության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2010 թվականի ապրիլի 24-ից (Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրվանից) հետո վիճակագրության համակարգը Սիրիայի տարածքից այցելությունների դադար է արձանագրել: Ներկա պահին www.panarmenian.net կայքը Սիրիայից նախկինի պես չի բացվում, դրա փոխարեն էկրանին հայտնվում է «Network Error (tcp_error). "Operation timed out» սխալը: Դրա հետ մեկտեղ Սիրիայի տարածքում այլ հայկական տեղեկատվական աղբյուրները նորմալ բացվում են: Նշենք, որ Սիրիայում գործնական կիրառություն է ստացել կայքերի արգելափակումը, մասնավորապես արգելափակված են Facebook սոցիալական ցանցի, YouTube և շատ այլ կայքեր: PanARMENIAN.Net ի խմբագրությունը փորձում է պարզել, թե ինչի հետ են կապված վերջին ամիսների ընթացքում այդ երկրում աղբյուրի գործառության խնդիրները: ![]() ![]() Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |