Հայկական կոնյակը համաշխարհային շուկան նվաճելու ճանապարհին է

Հայկական կոնյակը համաշխարհային շուկան նվաճելու ճանապարհին է

PanARMENIAN.Net - 2009թ. Երևանի կոնյակի գործարանն (ԵԿԳ) արտադրել է 2,9 մլն լիտր կոնյակ, ընդ որում 2 մլն 579 լիտրը արտահանվել է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԵԿԳ գլխավոր տնօրեն Արա Գրիգորյանը:

Ըստ նրա, առաքումների ծավալով առաջին տեղում ռուսական շուկան է, նրան հաջորդում է Ուկրաինան, հետո՝ Հայաստանն է, 4-րդ տեղում է Duty free-ն է, իսկ 5-րդ տեղում է Բելառուսը: Անդրադառնալով ուկրաինական շուկային՝ Արա Գրիգորյանն ասել է, որ վաճառնքերի առավելագույն ծավալը եղել է 2007-8-2008թթ.՝ 475 հազար լիտր, սակայն ճգնաժամի շրջանում ծավալները կրճատվեցին մինչև 430 հազար լիտր: «Այս տարի մենք մտադիր ենք վաճառել 450 հազար լիտր»,-հավելել է գլխավոր տնօրենը: Նա նշել է, որ ԱրԱրԱտ-ն Ուկրաինայում զբաղեցնում է բոլոր հայկական կոնյակների 60-65 տոկսը:

ԵԿԳ-ի համար առանձնահատուկ նշանակություն ունի ԱՄՆ-ի շուկան, այն համեմատելի չէ ՌԴ-ի ու Ուկրաինայի շուկաների հետ: Ինչ վերաբերում է Եվրոպային, ապա այստեղ առանձնակի տեղ է զբաղեցնում Գերմանիան: Դրական միտումներ են արձանագրվել նաև Հունգարիայում, Բուլղարիայում, Բելգիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Չեխիայում: «Ամեն տարի աճն այստեղ ավելանում է 2-3 անգամ, մենք հուսով ենք, որ մի քանի տարի անց կկարողանանք խոսել այս շուկաների մասին, որպես հիմնականների»,-ասել է նա: Նոր շուկաների թվում Վիետնամն է, ուր առաքվել է շուրջ 3 հազար լիտր կոնյակ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---