ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ՀԱՎԱՏԱՑՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱՎԹԻ ՀՍԿԱՅԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՌԱՍՊԵԼԸ ՇՈՒՏՈՎ ԿՎԵՐԱՆԱ

PanARMENIAN.Net - . Շուտով Ադրբեջանի Կասպյան նավթի եւ գազի արդյունաբերության կենտրոն լինելը հարցական կլինի: Վկայակոչելով իրանական «ԻՌՆԱ» գործակալությանը, ռուսական «CNA» գործակալությունը հայտնում է, որ դա տեղի կունենա ամերիկյան «Շեվրոն» ընկերության կողմից Կասպից ծովի Ապշերոնի գոտում անցկացված հորատման արդյունքների հրապարակումից հետո: Բրիտանական «Financial Times» թերթի տվյալներով, այն մասում, որտեղ ենթադրվում էր գտնել մինչեւ մեկ տրիլիոն խ/մ բնական գազ, ամերիկյան ընկերությունը հայտնաբերել է ընդամենը «շատ բարակ գազաբեր շերտ»: «ԻՌՆԱ» գործակալությունը հիշեցնում է, որ դա ածխաջրածինների հաստատուն պաշաների հայտնաբերման, Ադրբեջանի, այս տարում արդեն, չորրորդ անհաջող փորձն է: Ամերիկյան «ExxonMobil» ընկերությունն անցած շաբաթ հայտարարել է, որ Օգուզի հետախուզական հորանցքում նավթ չկա: Նմանօրինակ արդյունքներ են հրապարակել իտալական «Agip»-ը եւ ֆրանսիական «TotalFinaEif»-ը:

Ինչպես ենթադրում է Քեմբրիջյան Ասոցիացիայի էներգետիկական հետազոտությունների փորձագետ Թեյն Գուստավսոնը, նավթային ընկերություններն աստիճանաբար իրենց ուշադրությունը կկենտրոնացնեն Կասպից ծովի հյուսիսային տարածաշրջանին, որը չի պատկանում Ադրբեջանին: Դա բնական է, եթե նկատի ունենանք, որ մեծ քանակությամբ ածխաջրածինների հանքավայրեր են հայտնաբերվել Ղազախական եւ երկու ավելի փոքր հանքատեղ` Կասպից ծովի ռուսական հատվածում: « Երեք տարվա հետախուզական աշխատանքների ընթացքում Ադրբեջանին չհաջողվեց գտնել նավթի նոր հանքավայրեր»,- գրում է «ԻՌՆԱ»-ն:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---