Հայաստանի նախագահը կարևորել է Երևանում ԵԽ համաժողովի անցկացումը21 հոկտեմբերի 2010 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին և Հայաստանում անցկացվող «Հանուն ժողովրդավարության ապագայի» ֆորումի մասնակիցների պատվիրակությանը: Նախագահը ողջունել և կարևորել է Երևանում ֆորումի անցկացումը, հույս հայտնելով, որ դրա շրջանակներում արդյունավետ քննարկումներ են տեղի ունեցել: Հանրապետության ղեկավարը բարձր է գնահատել ԵԽ դերը մարդու իրավունքների, ժողովրդավարության և ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման գործում` ընդգծելով համաեվրոպական արժեքներին Հայաստանի նվիրվածությունը: «Մարդու և քաղաքացիների հիմնարար ազատությունների, ժողովրդավարական արժեքների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության, մեր պետականության հիմնաքարերից են: Հայաստանի անկախացումից հետո, այդ ուղղությամբ մենք զգալի ճանապարհ ենք անցել: Այնուհանդերձ, հստակորեն գիտակցում ենք, որ դեռեւս շատ աշխատանք ունենք կատարելու և մենք հաստատակամորեն տրամադրված ենք այդ ճանապարհն անցնելու մինչև վերջ, թեև ասում են, որ այդ ճանապարհը վերջ չունի»,-նշել է Սերժ Սարգսյանը: Երևանում անցկացված երկօրյա Ֆորումը համարելով նշանակալից իրադարձություն և´ ԵԽ-ի, և´ Հայաստանի համար, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն ասել է, թե շատ ուրախ է տեսնելու, որ Հայաստանը Եվրոպայի խորհրդում լավ գործընկեր է: «Մենք, իհարկե, ուշի-ուշով հետեւում ենք Հայաստանում ընթացող զարգացումներին: Ես համակարծիք եմ Ձեզ հետ, պարո´ն նախագահ, որ դուք արդեն անցել եք բավականին երկար ուղի: Եվրոպայի խորհրդի հիմնական առաքելությունն է`օգնել պետություններին հաղթահարելու այդ ճանապարհը կամ իմ բնորոշմամբ`մայրուղին: Ես նաեւ համակարծիք եմ, որ այդ մայրուղին վերջ չունի: Ընդ որում` գիտենք, որ ճանապարհի երկու կողմում էլ աշխարհում կան բազմաթիվ խոչընդոտներ ժողովրդավարության համար: Եւ որքան առաջ ենք ընթանում` նորերն են ավելանում»,-ասել է ԵԽ գլխավոր քարտուղարը: Թորբյորն Յագլանդը բարձր է գնահատել նաև ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի գործունեությունը` նշելով, որ նա աջակցում է Եվրոպայի խորհրդում ձեռնարկվող բարեփոխումներին, որոնք միտված են կազմակերպությունն ավելի նպատակային դարձնելու և ժողովրդավարության ապագա մարտահրավերներին ավելի լավ նախապատրաստելու համար, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Ամենաընթերցվողը բաժնում | Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Քուվեյթը և արաբական այլ երկրներ ողջունել են ՀՀ կողմից Պաղեստինի ճանաչումը Հայաստանի որոշումը ողջունել են նաև Օմանի Սուլթանությունը, Պաղեստինի ԱԳՆ-ն, Հորդանանը Երևանում անօրինական գովազդային թռուցիկներ փակցնողները կտուգանվեն Տուգանքը կիրառվում նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով Էգոյանը կլինի «Ոսկե ծիրանի» կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահը Փառատոնի բացման ֆիլմը կլինի նրա «Յոթ քողը» Իսրայելը հայտարարել է՝ Պաղեստինի ճանաչումը ՀՀ կողմից լուրջ հետևանքներ կունենա Նշվել է, որ դա բացասաբար կանդրադառնա Իսրայելի հետ հարաբերությունների վրա |