Տեղի է ունեցել պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ 947.5 մլն դոլար ծավալով

Տեղի է ունեցել պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ 947.5 մլն դոլար ծավալով

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 1-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT5231A113 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 947 մլն 489 հազար դրամ, որից մրցակցային` 867 մլն 489 հազար դրամ, իսկ ոչ մրցակցային` 80 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 947 մլն 489 հազար դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 848 583 268 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 11.5273 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 12.0007 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 5 դիլեր և գանձապետական պահառուն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---