Հայաստանն ու Սլովակիան կհամագործակցեն ռազմական ոլորտում

Հայաստանն ու Սլովակիան կհամագործակցեն ռազմական ոլորտում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Սլովակիայի Հանրապետության պաշտպանության նախարար Լյուբոմիր Գալկոյի հրավերով պաշտոնական այցով գտնվում էր Սլովակիայում: Պաշտոնական այցի ընթացքում երկու երկրների պաշտպանության նախարարների միջև քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Սլովակիայի Հանրապետության պաշտպանության նախարար Լյուբոմիր Գալկոյի կողմից ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Սլովակիայի Հանրապետության Կառավարության միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը, որով նախատեսվում է համագործակցություն հետևյալ հիմնական ոլորտներում` ռազմական կրթություն և զինվորական անձնակազմի մասնագիտացված ուսուցում, ռազմական բժշկություն, խաղաղապահություն, պաշտպանության ռազմավարական վերանայման բնագավառում փորձի փոխանակում և այլն: Այցի ընթացքում Սեյրան Օհանյանը այցելել և ծաղկեպսակ է դրել Բրատիսլավայի կենտրոնում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը խորհրդանշող հուշարձանին:

Ինչպես հայտնում է պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, նոյեմբերի 23-ին, ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Սլովակիայից մեկնեց Հունգարիա, որտեղ նույնպես նախատեսված են քննարկումներ երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---