Կարեն Բեքարյան. Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովը նոր փուլ դարձավ ղարաբաղյան կարգավորման գործընթացում

Կարեն Բեքարյան. Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովը նոր փուլ դարձավ ղարաբաղյան կարգավորման գործընթացում

PanARMENIAN.Net - Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում առաջին անգամ հստակ ամրագրվեց միջազգային իրավունքի երեք հիմնական սկզբունքների` ազգերի ինքնորոշման իրավունքի, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և տարածքային ամբողջականության հավասարազորությունը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը: Նրա խոսքով, կազմակերպության, ինչպես նաև այլ միջազգային կառույցների` սույն սկզբունքներին վերաբերող նախկին հայտարարությունները պարզ չէին, իսկ երբեմն անգամ մատնանշվում էր տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայությունն ազգերի ինքնորոշման իրավունքի նկատմամբ: Հայ փորձագետը նկատեց նաև, որ Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովը նոր փուլ դարձավ ղարաբաղյան կարգավորման գործընթացում:

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---