Արմավիայի բոլոր չվերթների ուղևորները կարող են անվճար ձեռք բերել ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային քարտեր![]() 4 դեկտեմբերի 2010 - 16:17 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը տեղեկացնում է, որ, սկսած նոյեմբերի 24-ից, Արմավիայի բոլոր չվերթների ուղևորները կարող են անվճար ձեռք բերել ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային քարտեր: ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Արմավիա» ավիաընկերության համատեղ ակցիայի շրջանակներում, այսուհետ Արմավիայի` Հայաստան կատարվող բոլոր չվերթների ընթացքում բոլոր ուղևորներին կբաժանվեն հատուկ վաուչերներ, որոնց դիմաց նրանք ցանկացած ժամանակ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից մեկում կարող են անվճար ստանալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային քարտ` ցանկացած սակագնային պլանով, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը: Քարտերը կարող են ստանալ 14-ը լրացած անձինք` ներկայացնելով անձագիրը: Այլ ավիաընկերությունների չվերթների միջոցով Հայաստան ժամանած ուղևորները կարող են ձեռք բերել անվճար կանխավճարային քարտ ՎիվաՍել-ՄՏՍ-ի` օդանավակայանում տեղակայված սպասարկման կենտրոնից: ![]() ![]() Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |