Լևոն Հովսեփյան. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկումը Թուրքիայի վրա ճնշման հերթական լծակ է

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկումը Թուրքիայի վրա ճնշման հերթական լծակ է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է թուրքագետ Լևոն Հովսեփյանը: Նրա խոսքերով, վերջին ժամանակները թուրք-ամերիկյան հարաբերությունները բավական բարդացել են, իսկ երկրների միջև ձևավորվել է անվստահության մթնոլորտ: «Տվյալ պահին Թուրքիայի և ԱՄՆ շահերը շատ հարցերում համընկնում են»,- ասել է Հովսեփյանը: Նա նաև չի բացառել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում բանաձևի քննարկումը: Սակայն հայ փորձագետը կարծում է, որ այն չի մտնի Պալատի օրակարգ:

Անդրադառնալով Թուրքիայի հնարավոր գործողություններին` Հովսեփյանն ասել է, որ երկրի ղեկավարությունը հանդես կգա հերթական հայտարարություններով այն մասին, որ դա կարող է խանգարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

Այն մասին, որ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը կարող է քննարկվել Ներկայացուցիչների պալատում առաջիկա 48 ժամվա ընթացքում, նախօրեին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամլո քարտուղար (ANCA) Էլիզաբեթ Չուլջյանը: Նրա խոսքերով, ANCA-ն կոչ է անում ԱՄՆ հայերին զանգահարել իրենց կոնգրեսականներին և պահանջել նրանցից քվերակել 252 բանաձևի ընդունման օգտին:

ANCA-ն, ինչպես նաև շոու բիզնեսի հայազգի անվանի ներկայացուցիչները նախաձեռնել են ակցիա, որը կոչ է անում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին քվեարկության դնել Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը:

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---