Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը խստորեն նախազգուշացրել է քրդական լեզվին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալ ցանկացողներին

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը խստորեն նախազգուշացրել է քրդական լեզվին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալ ցանկացողներին

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը խիստ նախազգուշացրել է քրդական լեզվին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալ ցանկացողներին: Գլխավոր շտաբի վեբ-կայքում զետեղված նախազգուշացման մեջ հիշատակվում է Սահմանադրության 3-րդ հոդվածը, որի համաձայն «Թուրքական պետությունը, երկիրն ու ազգը միասնական են ու անբաժան: Պետական լեզուն թուրքերենն է»:

Բացի այդ, Գլխավոր շտաբը հավաստիացնում է, որ մտահոգությամբ է հետևում հանրության շրջանում երկրորդ պետական լեզվի մասին քննարկումներին, որոնք կարող են հանգեցնել թուրքական պետության հիմնադրման ու կառուցվածքի փիլիսոփայության արմատական փոփոխման:

«Թուրքիայի զինված ուժերը միշտ սատարել են և կսատարեն թուրքական պետության անկախությանն ու ամբողջականությանը, ժողովրդավարությանն ու հանրապետությանը, ժողովրդական, միատարր ու աշխարհիկ պետությանը»,-ասվում է Թուրքիայի գլխավոր շտաբի հայտարարության մեջ, հաղորդում է ԱՊԱ-ն:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---