Հայաստանում աշխատում են Խոջալուի իրադարձությունների և «Օղակ» ռազմական գործողության մասին ֆիլմերի վրա

Հայաստանում աշխատում են Խոջալուի իրադարձությունների և «Օղակ» ռազմական գործողության մասին ֆիլմերի վրա

PanARMENIAN.Net - Հայաստանում «Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակներում ֆիլմաշար կնկարահանվի ղարաբաղյան պատերազմի մասին՝ Խոջալուի իրադարձությունների և «Օղակ» ռազմական գործողության մասին: Ինչպես ասել է տեղեկատվական անվտանգության գծով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, ադրբեջանական կողմի վկայությունների համաձայն Խոջալու գյուղում ղարաբաղյան պատերազմի ժամանակ զոհվել են մեսխեթցի թուրքերը:

«Նրանց գրանցում էին Շուշի քաղաքում, իսկ բնակեցնում էին Խոջալույում, այդպիսով փաստացի ավելացնելով մահմեդական բնակչության քանակը Շուշիում, իսկ մյուս կողմից, մեսխեթցի թուրքերը «կենդանի վահան» ծառայեցին ադրբեջանցիների համար ղարաբաղյան պատերազմում»,-ասել է Սամվել Մարտիրոսյանը: Նա նաև նշել է, որ հրաման է եղել դուրս չբերել բնակչությանը հումանիտար միջանցքով: «Սովորական ցեղասպանություն» ֆիլմաշարն արդեն 3 ֆիլմ է ընդգրկում Բաքվում, Սումգայիթում և Մարաղայում հայերի ջարդերի մասին:

«Այսօր Բաքվի իրադարձություններն Ադրբեջանը ներկայցնում է որպես ստիպված միջոց: Մենք տեսնում ենք, թե ինչպես է հարևան հանրապետությունում աճում ջարդարարների նոր սերունդ: Ես զարմացած եմ, որ մեր խորհրդարանն մինչ օրս չի ճանաչել, որ հայերի ջարդերը Բաքվում ցեղասպանություն են, թեև այդ իրադարձությունները համապատասխանում են այդ սահմանմանը, ըստ ՄԱԿ-ի կոնվենցիայի»,-ասել է Մարինա Գրիգորյանը: Ըստ նրա, փաստագրական ֆիլմերի շարքի վրա աշխատելու ժամանակ հաջողվեց հայտնաբերել տեսանյութեր, որոնք չափազանց վատ վիճակում էին, բոլոր այդ կադրերը թվայնացվել են: Հաջողվել է նաև հայտնաբերել ջարդերի որոշ զոհերի լուսանկարներն ու լրացնել զոհերի ցուցակը, որոնց քանակն ըստ ոչ լիարժեք տվյալների կազմում է շուրջ 300 մարդ:

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---