Երևանում ներկայացվել է «Լեռնային Ղարաբաղ. Հզորության և թուլության պարադոքսներն անհամաչափ հակամարտության մեջ» զեկույցը

Երևանում ներկայացվել է «Լեռնային Ղարաբաղ. Հզորության և թուլության պարադոքսներն անհամաչափ հակամարտության մեջ» զեկույցը

PanARMENIAN.Net - Երևանում հունվարի 21-ին ներկայացվել է Կովկասի ինստիտուտի թվով երրորդ «Լեռնային Ղարաբաղ. Հզորության և թուլության պարադոքսներն անհամաչափ հակամարտության մեջ» վերլուծական զեկույցը: Զեկույցում ՌԴ Տոմսկի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր Լարիսա Դերիգլազովան ու Կովկասի ինստիտուտի քաղաքագիտության բաժնի վարիչ Սերգեյ Մինասյանը վերլուծում են ղարաբաղյան հակամարտությունը՝ հիմնվել;ով ասիմետրիկ հակամարտությունների հայեցակարգի վրա:

«Ներուժի անհամաչափությունը հստակ դրսևորվեց հակամարտության ռազմական փուլում՝ 1990-ականներին, երբ ձևականորեն «թույլ կողմը»՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անմիջական օգնության շնորհիվ հաղթեց քանակային առավելություն ունեցող կողմին՝ Ադրբեջանին: Այդ ասիմետրիկությունը հստակ դրսևորվում է նաև այս փուլում»՝ ներկայացնելով զեկույցը, հայտարարել է Սերգեյ Մինասյանը:

Զեկույցը հրատարակվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում քաղաքական բանավեճերի ներուժի ավելացում» ծրագրի շրջանակներում»:

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---