Հայաստանի շախմատի առաջնությունում առաջին տեղը կիսում են 4 շախմատիստ![]() 25 հունվարի 2011 - 21:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի առաջնության յոթերորդ տուրը շատ լարված և բարդ էր, քանի որ առաջատարության համար պայքարը գնալով թեժանում է: Առաջինն ավարտվեց Զավեն Անդրիասյան – Տիգրան Պետրոսյան պարտիան: Սպիտակ ֆիգուրներով հաղթանակ տարավ Անդրիասյանը: Դավիթ Պետրոսյան – Տիգրան Քոթանջյան պարտիայում առավելության հասավ Պետրոսյանը, որը նույնպես սպիտակ ֆիգուրներով էր խաղում: Ռոբերտ Հովհաննիսյանը, որը 4 միավորով գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, այս տուրում հանդիպեց Սամվել Տեր-Սահակյանի հետ: 55-րդ քայլին շախմատիստները ոչ ոքիով ավարտվեցին հանդիպումը: Ոչ ոքի արձանագրվեց նաև Աշոտ Անաստասյան – Ավետիք Գրիգորյան պարտիայում: Հրանտ Մելքումյանը, որը նույնպես 4 միավոր ուներ, զիջեց Արման Փաշիկյանին: Պարտիան շարունակվեց մինչև 70-րդ քայլը, Փաշիկյանն օգտվեց իր առավելությունից և հաղթանակ տարավ: Արտաշես Մինասյանը պարտության մատնեց Արա Մինասյանին: Այս տուրից հետո Հայաստանի առաջնությունում չորս շախմատիստներ 4,5-ական միավոր ունեն: ![]() ![]() Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |