Ստամբուլի հայ համայնքին պատկանող Selamet Han շենքը վերադարձվել է իրական տիրոջը

Ստամբուլի հայ համայնքին պատկանող Selamet Han շենքը վերադարձվել է իրական տիրոջը

PanARMENIAN.Net - Ստամբուլի Էմինենյու շրջանի Selamet Han («Փրկության կացարան») շենքը, որը պատկանում է Ստամբուլի հայ համայնքին և 1974-ին բռնագրավվել է պետության կողմից, վերադարձվել է իրական տիրոջը` Սբ. Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամին: Ընդամենը բռնագրավվել է շուրջ 410 շենք, որոնցից վերադարձվել է 96-ը: Հայկական հիվանդանոցի հիմնադրամն ավելի վաղ դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան, սակայն դատարանը սկզբից հրաժարվել էր գործը քննարկել:

Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչ և Հոգաբարձուների խորհրդի նախագահ Բեդրոս Շիրինօղլուի խոսքերով, Selamet Han-ի դրությունը «սրտաճմլիկ» է, քանի որ այն երկար տարիներ մատնվել է անուշադրության: Հիմնադրամի գլխավոր տնօրինությունը վերջերս մշակել է շենքի վերականգնման պլան և հիմա սպասում է նախարարության հաստատմանը: «Մենք ցանկանում ենք Selamet Han շենքը դարձնել Ստամբուլի զբոսաշրջային կենտրոններից մեկը, բացելու ենք այնտեղ հյուրանոց և խանութներ»,- ասել է Շիրինօղլուն, գրում է թուրքական Hurriyet Daily News-ը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---