Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ

PanARMENIAN.Net - Փետրվարի 24-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ, ով ավարտում է իր առաքելությունն այս պաշտոնում:

Ինչպես ասվում է ՀԱԿ-ի մամլո հաղորդագրության մեջ, հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային քաղաքականությունում ստեղծված նոր իրավիճակը` կապված մի շարք բռնապետությունների փլուզման հետ: Հանգամանալից անդրադարձ է եղել Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակին և վատթարացող սոցիալ-տնտեսական դրությանը: Քննարկվել են նաև Հայաստանում սրված քաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիները, մասնավորապես քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը:

Առաջին նախագահը գնահատել է պարոն Սեմնեբիի աշխատանքը ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում, շնորհակալություն հայտնել և հաջողություն մաղթել հետագա գործերում:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը և Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, Ավետիս Ավագյանը և Վլադիմիր Կարապետյանը:

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---