Ադրբեջանը ցանկանում է Վրաստանին ներգրավել հակահայկական քարոզչության մեջ

Ադրբեջանը ցանկանում է Վրաստանին ներգրավել հակահայկական քարոզչության մեջ

PanARMENIAN.Net - Վրաստանում Ադրբեջանի դեսպան Նամիկ Ալիևը հերթական սենսացիոն հայտարարությունն է կատարել. «Հայաստանի համար ճանապարհ բացել դեպի Սև ծով, նշանակում է իրականացնել Մեծ Հայաստանի գաղափարը` ծովից ծով: Այդ ճանապարհը նշանակում է ստեղծել «Մեծ Հայաստան»: Ադրբեջանցի դիվանագետի կարծիքով, Հայաստանի քաղաքականությունն ուղղված է «դեպի Սև ծով ելք ստանալուն» և այն իրականացվում է «այլ ազգերի ճնշման հաշվին»: Որոշելով այս անգամ չսահմանափակվել Ադրբեջանի հանդեպ «հայերի ոտնձգություններով»` դեսպանն օրինակ բերեց վրաստանին, որին, նրա կարծիքով, «Հայաստանի կողմից օկուպացիա» է սպառնում:

Հայտնի է, որ ադրբեջանցիների մոտ պատմությունն այնքան էլ հաջող չէ, հատկապես դատելով Ալևի հայտարարությունից, որի համաձայն, Աբխազիան նոր մոնոէթնիկ գոտի է, որը ստեղծվել է հայերի կողմից: Մի կողմ դնենք իրականությունը, որից պարզ երևում է, որ տասնյակ տարիներ հենց Ադրբեջանն է ձգտում մոնոէթնիկ պետության ստեղծմանը, վտարելով տեղի բնակչությանը կամ բռնի ուժով ադրբեջանացնելով դեռևս «ինտերնացիոնալ» Ադրբեջանի տարածքում բնակվող ազգություններին:

Երբ մի որևէ պետություն ելք չունի դեպի ծով, նա ցանկանում է կարգավորել հարաբերությունները հարևանների հետ, առևտրա-տնտեսական, տրանսպորտային կապերն այլ պետությունների հետ և ձգտում է բնական ճանապարհով հասնել դրան, սակայն Հայաստանի դեպքում, Ալիևի խոսքով, «դրանք տարածքային հավակնություններ են, իր բնակչությունն այդ տարածքում բնակեցնելու և այստեղ մոնոէթնիկ գոտի ստեղծելու ձգտում»: «Ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Վրաստանը պետք է բացեիբաց հայտարարեն հայերին, որ այստեղ «Մեծ Հայաստանը» տեղ չունի: Եթե մեզ հաջողվի այդ մասին միասին ասել, ապա միգուցե և մի բան ստացվի»,- ասել է ադրբեջանցի դեսպանը:

«Ծովից ծով Հայաստանի» շուրջ սադրանքների հետ կապված պատմությունը նոր չէ և միշտ ջրի երես է դուրս գալիս այն ժամանակ, երբ հակառակ կողմի փաստարկներն արդեն սպառված են: Հասկանալի է նաև այն, որ Բաքուն իր ողջ ուժով ցանկանում է հակահայկական քարոզչության մեջ ներգրավել Վրաստանին: Կստացվի, թե ոչ` երկրորդական հարց է: Կարևորը կռիվ հրահրել, իսկ հետո` կերևա:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---