ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն ընդունեց այդ կառույցին Լիբիայի անդամակցության կասեցման մասին բանաձևը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն ընդունեց այդ կառույցին Լիբիայի անդամակցության կասեցման մասին բանաձևը

PanARMENIAN.Net - ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդն ընդունեց այդ կառույցին Լիբիայի անդամակցության դադարեցման մասին բանաձևը: Եվրամիության առաջարկած փաստաթուղթն օժանդակեցին խորհրդի 47 անդամներ, հաղորդում է BBC-ն: Բանաձևը խորհրդատվական բնույթ է կրում: Վերջնական որոշումը մարտի 1-ին պետք է ընդունի ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը:

Օրերս ՄԱԿ Անվտանգության խորհուրդը դատապարտեց Լիբիայի իշխանությունների կողմից ժողովրդական հուզումները ճնշելու նպատակով բռնության կիրառումը: Խորհուրդն ափսոսանք հայտնեց քաղաքացիական անձանց հարյուրավոր զոհերի կապակցությամբ: ՄԱԿ ԱԽ անդամները լիբիական իշխանություններին կոչ արեցին վերջ դնել բռնությանը, «հարգել մարդու իրավունքներն ու միջազգային հումանիտար իրավունքը»:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---