ԱՐԿԱՆԶԱՍԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՀՌՉԱԿԱԳՐՈՎ` ԱՊՐԻԼԻ 24-Ը ՈՐՊԵՍ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ» ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - 04.04.2001, ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Արկանզասի նահանգապետը հանդես է եկել Հռչակագրով` 2001թ. ապրիլի 24-ը որպես «Հայոց ցեղասպանության հիշատակի օր» ճանաչելու մասին:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հաղորդել են Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբում, Հռչակագրում ասվում է, որ «իր տանջանքների դիմաց հայ ժողովուրդը փոխհատուցում չի ստացել, իսկ ներկայիս թուրքական կառավարությունը ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը»:

Վերջին երկու շաբաթվա ընթացքում ամերիկյան Քալիֆորնիա եւ Մերիլենդ նահանգների սենատները ընդունել են ապրիլի 24-ը որպես «Հայոց ցեղասպանության հիշատակի օր» ճանաչող բանաձեւերը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---