ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԱՐՏԻ 27-30-Ը ԿԱՅՑԵԼԻ ՀՈՒՆԱՍՏԱՆ23 մարտի 2001 - 18:56 AMT PanARMENIAN.Net - 24.03.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հունաստանի ազգային պաշտանության նախարար Ակիս Ցոխաձոպուլուսի հրավերով, մարտի 27-30-ը Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Հունաստան: Այս մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Պաշտպանության նախարարության լրատվության եւ քարոզչության վարչությունում:Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Հունասատնի բարձրագույն ղեկավարության եւ ռազմական ղեկավարության հետ, հանդիպում Հունսաստանի Ցամաքային զորքերի ակադեմիայում ուսուցանող հայ կուրսանտների հետ: Այցելության հիմնական նպատակը հայ-հունական ռազմական համագործակցության իրականացման հետ կապված խնդիրների եւ հեռանկարների քննարկումն է: Մասնավորապես, կքննարկվեն ռազմաուսումնական եւ խաղաղապահ ստորաբաժանման ձեւավորման բնագավառներում համագործացության ընդլաիյման հնարավորությունները, պաշտպանական նշանակության համատեղ ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: --0-- ![]() ![]()
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |