Ապրիլի 15-ին Երևանում ՏՏ ոլորտի մասնագետները միասին կնշեն Mozilla Firefox 4-ի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Ապրիլի 15-ին աշխարհի 239 քաղաքներում, այդ թվում նաև Երևանում կհավաքվեն մի շարք ՏՏ մասնագետներ և Mozilla Firefox-ի սիրահարներ և միասին կբեռնեն Mozilla Firefox 4-ն իրենց համակարգիչների համար։ Այդ օրը Mozilla-ն հայտարարել է միջազգային Firefox Launch Party օր։

Երևանում այս միջոցառման կազմակերպիչ ՏՏ մասնագետ Նորայր Չիլինգարյանը PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց, որ առաջին նմանատիպ հանդիպումը 2009-ին էր, երբ միասին նշեցին Firefox 3.5-ի շնորհանդեսը. «Հավաքվում ենք որևէ վայրում, որտեղ կա ինտերնետ կապ, շփվում ենք, նկարվում, խոսում մասնագիտական թեմաներով, քննարկում Firefox -ի առավելությունները և իհարկե բեռնում Firefox-ը»։

Նորայր Չիլինգարյանը նաև նշեց, որ դիմել է Mozilla-ին միջոցառման համար Firefox-ի լոգոյով վերնաշապիկներ, բրելոկներ տրամադրելու առաջարկով։ Դեռևս պատասխան չի ստացվել։

Հանդիպման մասին մանրամասները կարելի է կարդալ www.meetup.com-ում։ Արդեն 12 հոգի հաստատել են իրենց մասնակցությունը Firefox 4-ի շնորհանդեսին www.meetup.com/firefox-ում։

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---