Արցախի մի խումբ հասարակական և քաղաքական գործիչներ կոչ են անում Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը

Արցախի մի խումբ հասարակական և քաղաքական գործիչներ կոչ են անում Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը

PanARMENIAN.Net - Արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը, ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը, «Արցախի եվրոպական շարժում» ՀԿ նախագահ Հայկ Խանումյանը, քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը, ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Ներսես Օհանջանյանը, ղարաբաղյան շարժման առաջամարտիկ Գագիկ Ավանեսյանը ՀՀ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Կյուրեղյանը դիմել են հացադուլ հայտարարած Րաֆիի Հովհաննիսյանին:

«Բարձր գնահատելով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի «Ծոմ ազատության» ակցիայի նշանակությունը հայ հանրության բարոյական առողջացման, երկրի ճակատագրի հանդեպ համատեղ պատասխանատվության ու յուրաքանչյուրիս կողմից այդ գործին նվիրաբերվելու անհրաժեշտության գիտակցման գործում, նկատի ունենալով պարոն Հովհաննիսյանի հետևողական գործունեությունը նորանկախ Արցախի Հանրապետության ճանաչման գործում և գիտակցելով նշյալ նպատակներին հասնելուն միտված բոլոր ուղիների ու եղանակների կիրառման անհրաժեշտությունը, նաև մտահոգված լինելով ճանաչված ու հարգված քաղաքական գործչի առողջությամբ ու հետագա ճակատագրով՝ առաջարկում և խնդրում ենք նրան դադարեցնել հացադուլը և համատեղ ջանքերով շարունակել երկու հայկական պետականությունների լավագույն ապագայի համար գործունեությունը»,- ասվում է ուղերձում։

Մարտի 15-ից «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն անժամկետ հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում: Կուսակցության բաց համաժողովուվ Հովհաննիսյանը պահանջեց ՀՀ նախագահից հրաժարական տալ ու ապահովել արդար ու անկախ ընտրությունների անցկացումը: Հովհաննիսյանն իր ակցիան անվանել է «Ծոմ ազատության»:

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---