Ֆրանսիայում շախմատի անհատական ԵԱ 8-րդ տուրում Ավետիք Գրիգորյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթանակ են տարել

Ֆրանսիայում շախմատի անհատական ԵԱ 8-րդ տուրում Ավետիք Գրիգորյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթանակ են տարել

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Էքս-լե-Բեն քաղաքում, որտեղ ընթանում է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, մարտի 30-ին ավարտվեց 8-րդ տուրը:

Գաբրիել Սարգսյանը կիսեց միավորները Ստելիոս Խալկիասի (Հունաստան) հետ, Հայաստանի երկու ներկայացուցիչներ Սամվել Տեր-Սահակյանն ու Վլադիմիր Հակոբյանն այս տուրում միմյանց դեմ խաղացին և ոչ ոքի գրանցեցին: Արման Փաշիկյանը սև ֆիգուրներով կարողացավ 0,5 միավոր նվաճել Սեբաստյան Մազեի (Ֆրանսիա) հետ պարտիայում: Զավեն Անդրիասյանը հանդիպեց Ջանսա Վլաստեմինի (Չեխիա) հետ և նույնպես կիսեց միավորները հակառակորդի հետ:

Հաղթանակ տարավ Ավետիք Գրիգորյանը, որն առավելության հասավ Ալին-Միլե Բերեսկուի (Ռումինիա) նկատմամբ, իսկ Հայաստանի 2011 թվականի չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանը պարտության մատնեց Ալեքսանդր Պոտապովին (Ռուսաստան):

Հայաստանի ներկայացուցիչներից միակ պարտությունը կրեց Հրանտ Մելքումյանը, որը զիջեց Ալեքսանդր Ֆաուլենդին (Ավստրիա):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---