Էմմիի եվրատեսիլյան փրոմո-արշավը հագեցած է, նա կայցելի Կիև, Քիշնև, Նիդեռլանդներ, Աթենք և Վարշավա![]() 4 ապրիլի 2011 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Եվրատեսիլի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը այսօր կայացած ասուլիսում տեղեկացրեց, որ Էմմիի փրոմո-արշավը շատ հագեցած է: «Ապրիլի 5-6-ը կլինենք Կիևում, 7-8-ը Քիշնևում, 9-10-ը Նիդեռլանդներում, 11-ին Աթենքում, ապա Վարշավայում, այնուհետև կվերադառնանք Հայաստան և հետո նոր կայցելենք Վրաստան», ասել է նա: Հայաստանը Եվրատեսիլ 2011-ին կներկայացնի երգչուհի Էմմին, ով ելույթ կունենա «Boom-Boom» երգով (երաժշտություն՝ Apricota խմբի, բառերը՝ Սոսի Խանիկյանի, գործիքավորումը՝ Արա Թորոսյանի)։ Այս երգն ընտրվել էր մարտի 5-ին Հանրային հեռուստաընկերության եթերում SMS քվեարկության և պրոֆեսիոնալ ժյուրիի որոշմամբ՝ 50/50 հարաբերությամբ։ Էմմին ելույթ կունենա մայիսի 10-ին։ Այս տարի Դյուսելդորֆում կայանալիք Եվրատեսիլ 2011-ին կմասնակցի 43 երկրի ներկայացուցիչ։ Մասնակից երկրներն արդեն ընտրել են իրենց երգիչ-երգչուհի ներկայացուցիչներին։ Ինչպես հայտնում է մրցույթի պաշտոնական կայքը, Եվրոպական հեռարձակողների միությունը արդեն ստացել է բոլոր մասնակիցների երգերը։ Եվրատեսիլ 2010-ին մասնակցել էր 39 երկիր։ ![]() ![]() Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |