ՀՀ խորհրդարանի խոսնակը վստահ է, որ գյուղատնտեսության զարգացման համար պետք չէ հեծանիվ հայտնագործել 5 ապրիլի 2011 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում խնդիրների լուծման իր տեսլականը: Գյուղատնտեսության խնդիրներին նվիրված խորհրդարանական լսումների ընթացքում Աբրահամյանը նշել է հողերի ամրապնդման, գյուղացիներին առնվազն 5-10 տարի մարման ժամկետով ցածր տոկոսադրույքով երկարաժամկետ վարկերի տրամադրման, անբարենպաստ կլիմայական պայմաններով մարզերում հողի մշակման սուբսիդավորման, 15%-ի չափով սերմնաբուծական և ցեղաբուծական տնտեսությունների ֆինանսավորման, մի շարք գյուղմթերքների նվազագույն արժեքի սահմանման անհրաժեշտությունը և այլն: Ինչպես շեշտել է Աբրահամյանը, վերոհիշյալ առաջարկները նախատեսված են 2008-2012թթ. Հայաստանի Գյուղատնտեսության զարգացման ազգային ծրագրով: ՀՀ ԱԺ խոսնակը զարմանք է հայտնել, թե ինչու այդ ծրագրի բոլոր կետերը մինչ օրս կատարված չեն: «Պետք չէ նոր հեծանիվ հայտնագործել: Մենք պետք է պարզապես քննարկենք առկա իրադրությունն ու կոնկրետ լուծումներ տանք գյուղատնտեսության զարգացման համար»,- ասել է ՀՀ ԱԺ խոսնակը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԿԳՄՍ նախարարը Գերմանիայում հայագիտական հարցեր է քննարկել․ Նարեկացին գերմաներեն կթարգմանվի Ներկայացվել են Հայաստան-Գերմանիա նոր նախաձեռնությունները և ծրագրերը Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը ողջունել է ՀՀ կողմից Պաղեստինի ճանաչումը և շնորհակալություն հայտնել «Շնորհակալություն, բարեկամ Հայաստան»,–գրել է նա Թուրքիայի ԱԳՆ․ Մեզ ուրախացնում է Պաղեստինի ճանաչումը Հայաստանի կողմից Հայտարարության մեջ ասվում է, որ Պաղեստինի ճանաչումը միջազգային իրավունքի պահանջ է Դիմակներով ոստիկանները մտել են Արցախի ներկայացուցչություն և առգրավել Շահրամանյանի ծառայողական մեքենան Մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք՝ նախաքննական գործի շրջանակներում |