Ղարաբաղյան պատերազմի մասին ստեր տարածելիս Բաքուն դիմում է եվրոպական ընդդիմության օգնությանը15 ապրիլի 2011 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Բուդապեշտում ադրբեջանական դեսպանատունը բոլոր ընդունելությունների և ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ տեսագրություն է տարածում «Խոջալուի ցեղասպանության» մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է աղբյուրը Հունգարիայի կառավարությունում, որը ցանկացել է անհայտ մնալ և որը նաև ներկա է գտնվել վերջին ընդունելությանը: «Ընդունելության ժամանակ կազմակերպվել է տեսաֆիլմի դիտում, ցանկացողները ստացել են ֆիլմի պատճենը: Ամենայն հավանականությամբ, Jobbik կուսակցությունը վերցրել է այն և չպարզելով գործի էությունը, բանաձև է ներկայացրել «Լեռնային Ղարաբաղում հայերի կողմից ադրբեջանցիների նկատմամբ զանգվածային սպանությունների մասին»: Աղբյուրի խոսքերով, հունգարական կառավարությունը չի պատրաստվում արձագանքել օրինագծին, խորհրդարանը` նույնպես: «Ադրբեջանական քարոզչությունն օգտագործում է բոլոր հնարավորությունները Հայաստանը Եվրոպայի աչքերում որպես ագրեսոր և բռնազավթող ներկայացնելու համար: Հունգարիայում ղարաբաղյան հակամարտության մասին շատ քիչ բան գիտեն, ուստի ցանկացած տեղեկատվություն և ապատեղեկատվություն կարող է լուրջ ընդունվել»,- ասել է աղբյուրը: Հունգարիայի խորհրդարան է ներկայացվել որոշման նախագիծ` կապված «Լեռնային Ղարաբաղում հայերի կողմից ադրբեջանցիների նկատմամբ իրագործված զանգվածային սպանությունների» հետ: Նախագիծը ներկայացրել է խորհրդարանում երրորդ խոշոր կուսակցությունը` «Շարժում հանուն ավելի լավ Հունգարիայի» (Jobbik), հաղորդում է ԱՊԱ-ն: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Բեգլարյան. Արցախի ինքնորոշման իրավունքը ոտնահարած իշխանությունները հայտարարել են Պաղեստինի ճանաչման մասին «Երևի հաջորդ հեգնական դրվագը կլինի Պաղեստինի տեղահանված ժողովրդի վերադարձի անհրաժեշտության մասին հայտարարելը»,–գրել է նա Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Քուվեյթը և արաբական այլ երկրներ ողջունել են ՀՀ կողմից Պաղեստինի ճանաչումը Հայաստանի որոշումը ողջունել են նաև Օմանի Սուլթանությունը, Պաղեստինի ԱԳՆ-ն, Հորդանանը Միրզոյանն ու Հորդանանի փոխվարչապետը խոսել են Մերձավոր Արևելքում ու Հրվ. Կովկասում վերջին զարգացումների մասին Փոխվարչապետը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը Երևանում անօրինական գովազդային թռուցիկներ փակցնողները կտուգանվեն Տուգանքը կիրառվում նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով |