Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում Հայաստանում կայացան շուրջ 160 միջոցառումներ

Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում Հայաստանում կայացան շուրջ 160 միջոցառումներ

PanARMENIAN.Net - Ապրիլի 15-ին ավարտվեց Ֆրանկոֆոնիայի միամսյակը Հայաստանում:

Ֆրանկոֆոնիայի միամսայակի շրջանակներում կազմակերպված միջոցառումների ավարտի կապակցությամբ Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպվեց ասուլիս: Մամլո ասուլիսին ներկա էին ֆրանկոֆոն երկրների դեսպանները, ինչպես նաև ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Քրիստիան Տեր-Ստեփանյանը: Ասուլիսը նախագահում էին Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն և Շվեյցարիայիª այժմ Ֆրանկոֆոնիա միջազգային կազմակերպության (ՖՄԿ) նախագահությունը իրականացնող երկրի, դեսպան Կոնստանտին Օբոլենսկին£ Ֆրանկոֆոն երկրների դեսպանների ասոցիացիան նախ ողջունեց Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միամսյակի հաջողությունը, որն իր միջոցառումների շուրջն էր համախմբել ամենատարբեր ասպարեզների ներկայացուցիչներիª դիվանագետների, քաղաքական գործիչների, համալսարանականների, կրթության և մշակույթի ներկայացուցիչների, ինչպես նաև միամսյակի նկատմամաբ Հայաստանի ստանձնած օրինակելի հանձնառությունը, որը հնարավորություն ընձեռեց ներկայացնել Ֆրանկոֆանիայի լեզուն և մշակույթն իր ողջ բազմազանությամբ£

Քրիստիան Տեր-Ստեփանյանը նշեց, որ այս տարի Ֆրանկոֆոնիայի շրջանակներում Երևանում և Հայաստանի մարզերում ընդհանուր թվով կայացան շուրջ 160 զանազան միջոցառումներ: «2010 թվականին Հայաստանում կազմակերպվեց Ֆրանկոֆոնիայի շաբաթ, այս տարի` միամսյակ: Չեմ խոստանում մյուս տարի երկու ամիս նվիրել միջոցառումներին, սական կարծում եմ, որ 2012 թվականին շրջանակները կընդլայնվի»,- ասաց Տեր-Ստեփանյանը:

Դեսպանը նշեց հատկապես Լարա Ֆաբիանի համերգը, որը տեղի ունեցավ մարտի 18-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում: Առավել ուշագրավ էին համալսարաններում տեղի ունեցած միջոցառումները, հատկապես Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի կազմակերպած գիտաժողովը:

Հայաստանում Ֆրանկոֆոն դեսպանների խմբում են Բուլղարիայի, Եգիպտոսի, Ֆրանսիայի, Վրաստանի, Հունաստանի, Լիբանանի, Լիտվայի, Լեհաստանի, Ռումինիայի, Շվեյցարիայի և Ուկրաինայի ներկայացուցիչները:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---