Թբիլիսիում տեղի կունենա դաշնակահար Հայկ Մելիքյանի մենահամերգը

PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, SHERATON METECHI PALACE HOTEL-ի հատուկ միջոցառումների սրահում, տեղի է ունենալու հայտնի հայ դաշնակահար Հայկ Մելիքյանի մենահամերգը: Ծրագրում ընդգրկված են բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, ինչպիսիք են Էդվարդ Միրզոյանի «Պոեմը», Արամ Խաչատրյանի «Տոկկատան», Գրիգոր Նարեկացու «Հավունը» Մելիքյանի վերամշակմամբ, Ղազարոս Սարյանի «Երեք վերջաբանները», Կոմիտասի «Օրորոցայինը», Հարություն Դելլալյանի Կոմիտասին նվիրված Սոնատը և Առնո Բաբաջանյանի «Վեց նկարները»:

Համերգի կազմակերպիչն է Վրաստանում հայերի ազգային կոնգրեսը:

Հայկ Մելիքյանը ծնվել է 1980 թվականին Երևանում: Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում Ալեքսանդր Գուրգենովի մոտ: Նա բազմաթիվ փառատոնների և մրցույթների դափնեկիր է, մասնավորապես Լևոն Սայանի, Կոնստանտին Օրբելյանի, Վալենտինո Բուչիի, Սայաթ-Նովայի անվան մրցույթների:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---