Ռուսաստանի էներգետիկայի փոխնախարարը Հայաստանն էներգապես անկախ պետություն է տեսնում19 ապրիլի 2011 - 19:28 AMT PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ Հայաստանին և Ռուսաստանին էներգետիկ ոլորտում կապում է համագործակցությունը մի շարք ուղղություններով, լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի էներգետիկայի փոխնախարար, պետքարտուղար Յուրի Սենտյուրինը: «Նախ և առաջ դա գազի ուղղությունն է` գազի մատակարարումը, փոխադրումը, Հայաստանում գազի սպառման գազատրանսպորտային համակարգը»,- նշել է նա ապրիլի 19-ին Երևանում ընթացող «Համատեղ էներգետիկ ծրագրերը` որպես երկկողմ միջտարածաշրջանային կապերի ամրապնդման գործոն» խորագրով կլոր սեղանի շրջանակում, որն ընթանում է «Հայ-ռուսական հարաբերությունների տնտեսական նոր հեռանկարները» խորագրով հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին ֆորումի շրջանակներում: Նրա խոսքով, համագործակցության երկրորդ ուղղությունը երկրում առկա էներգաբաշխիչ համակարգի մոդեռնիզացումն է, «որպեսզի Հայաստանն էներգապես անկախ պետություն դառնա, որն ընդունակ կլինի կայուն և արդյունավետ զարգացնել իր տնտեսությունը»: Յուրի Սենտյուրինը երկկողմ համագործակցության երորդ ուղղությունը տեսնում է նորարարություններում: «Մենք այդ ուղղությունը կապում ենք ատոմային էներգետիկայի հետ: Այստեղ խոսքը գնում է հայկական ԱԷԿ-ի մոդեռնիզացման մասին` նոր սարքավորումներ, նոր ագրեգատներ և այդ ուղղության զարգացում, ինչպես նաև զուգընթաց ուղղություններ»,- պարզաբանել է նա: Հայկական կողմից միջոցառմանը կմասնակցեն ՀՀ ԷԲՊՆ նախարարության, «Հայռուսգազարդ» ՓԲԸ, այլ ընկերությունների ներկայացուցիչներ, ռուսական կողմից` ՌԴ էներգետիկայի նախարարության, «Գազպրոմ» ԲԲԸ, «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ, «ՌուսՀիդրո» ԲԲԸ և այլ ընկերությունների ներկայացուցիչներ: Կլոր սեղանի շրջանակներում կքննարկվեն էներգետիկայի բնագավառի (ատոմային էներգետիկա, նավթ և գազ, հիդրոէներգետիկա և այլն) գործնական երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև առկա խնդիրներն ու դրանց զարգացման հեռանկարները, հաղորդում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամլո ծառայությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հանցավոր խումբը խարդախությամբ հափշտակել է միայնակ և անժառանգ անձանց բնակարանները. 7 կալանավորված կա Հափշտակությունների հետևանքով քաղաքացիներին պատճառվել է ընդհանուր 52,162,500 դրամի վնաս ACHA-ի խորհրդի նիստում բարձրաձայնվել է հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրը Վանյանը նաև անդրադարձ է կատարել հայ-չինական հազարամյա պատմամշակութային առնչություններին Փորձագետ․ Բոլոր քաղաքացիներին ՆԳՆ-ում նստած հետևելու են, իսկ ո՞վ է վերահսկելու վերահսկողներին «Որտե՞ղ են հստակ երաշխիքները, որ պետությունը չի օգտագործելու, օրինակ, քաղաքական դրդապատճառներից ելնելով»,–ասել է նա Միրզոյան․ Պատրաստ ենք 1 ամսում ամբողջացնել խաղաղության պայմանագրի նախագիծը, Բաքուն նոր օրակարգեր է առաջ բերում Միրզոյանը կարևոր է համարել Ադրբեջանի հետ մեկնարկած սահմանազատման գործընթացի շարունակականությունը |