Հայաստանի Ազգային արխիվում կբացվի Գարեգին Նժդեհի 115-ամյակին նվիրված ցուցահանդես

Հայաստանի Ազգային արխիվում կբացվի Գարեգին Նժդեհի 115-ամյակին նվիրված ցուցահանդես

PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին Հայաստանի Ազգային արխիվում կբացվի հայ ռազմական և պետական գործիչ Գարեգին Նժդեհի 115-ամյակին նվիրված ցուցահանդես: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանը: Ըստ նրա, ցուցահանդեսում կներկայացվեն ռազմական և պետական գործիչ Գարեգին Նժդեհի կյանքին և գործունեությանը վերաբերող փաստաթղթեր:

Հովհաննիսյանը հայտնել է, որ Հայաստանի Ազգային արխիվում կբացվեն նաև այլ հոբելյանական ցուցահանդեսներ: Այդ համատեքստում նա հայտնել է, որ տեղի կունենա Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված ցուցահանդես: Այս տարի Հայաստանի ազգային արխիվը Հայաստանի պատմության թանգարանի հետ համատեղ կազմակերպում են Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումներ:

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---