Ամեն տարի բնական աղետները Հայաստանին 33 մլն դոլարի վնաս են հասցնում22 ապրիլի 2011 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Ամեն տարի բնական աղետները Հայաստանին հասցնում են 33 մլն դոլարի վնաս: Այդ մասին Երևանում «Հայաստանում աղետների ռիսկերի նվազեցման համակարգի զարգացումը» միջազգային հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Դաֆինա Գերչևան: Ելնելով դրանից` նա նշել է, որ ավելի արդյունավետ է աղետների կանխարգելմանն ուղղված նախագծերում ներդրումներ կատարել, քան վերացնել դրանց հետևանքները: Միաժամանակ, նա նշել է, որ, ցավոք սրտի, Հայաստանը բնական աղետների տեսանկյունից բավական խոցելի է: Այդ առումով նա ողջունել է արտակարգ իրավիճակների նախարարության ջանքերը բնական աղետների ռիսկերի նվազեցման հարցում: Միաժամանակ նա հաղորդել է, որ ՄԱԿ վիճակագրության համաձայն միայն անցյալ տարվա ընթացքում աշխարհում տեղի է ունեցել շուրջ 300 բնական աղետ, որոնց զոհ է դարձել 300.000 մարդ: «Հենց այդ պատճառով ՄԱԿ-ը կոչ է անում մշակել արդյունավետ ազգային համակարգ, որը համակարգելու է աղետների ռիսկերի կանխարգելման ջանքերը»,- ասել է նա և հավելել, որ ՄԱԿ-ը պատրաստ է այդ հարցերում աջակցել Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը: Ուշագրավ Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները Ամենաընթերցվողը բաժնում | Ուորլիք. ՀՀ սահմանադրությունը մի օր պետք է փոխվի, բայց չպետք է նախապայման լինի պայմանագրի կնքման համար Ըստ նրա, շրջանակային համաձայնագրում կարելի է դրույթ ներառել «ապագայում Հայաստանի Սահմանադրությունը փոխելու մտադրության մասին» ԱԽ քարտուղար. ՀՀ–ն զենք-զինամթերք է գնում միայն իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար Նա նշել է, որ տարածաշրջանի խաղաղության համար պատասխանատու են բոլորը Բայրամովը բողոքել է Խովաևին ՀՀ սահմանադրությունից՝ այն անվանելով խաղաղության պայմանագրի «հիմանական խոչընդոտ» Բայրամովը ներկայացրել է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքի ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ |