ԱՄՆ-ում ստեղծվել է Դիարբեքիրի հայկական եկեղեցիների վերականգնման հիմնադրամ

ԱՄՆ-ում ստեղծվել է Դիարբեքիրի հայկական եկեղեցիների վերականգնման հիմնադրամ

PanARMENIAN.Net - Նյու Միլֆորդում՝ (Նյու Ջերսի) կայացել է Տիգրանակերտի սբ. Կիրակոս եկեղեցու վերականգնման հարցերով հիմնադրամի անդամների ժողովը (ժամանակակից Թուրքիայում այժմյան Դիարբեքիր): Ժողովի ընթացքում քննարկվել են ֆինանսական հարցեր` կապված եկեղեցու վերականգնման հետ: Հիմնադրամի անդամների շարքում ԱՄՆ-ում ՀԱԵ Արևելյան թեմի ղեվավար արքեպիսկոպոս Խաժակ Բարսամյանն է, Կոստանդնուպոլսի պատրիարքության աթոռակից պատրիարք Արամ Աթեշյանը և ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանը:

Սբ. Կիրակոս եկեղեցին կառուցվել է 15-րդ դարում: 1880-ին վերակառուցվել և ընդլայնվել է հրդեհից հետո: Այն ներկա պահին Անատոլիայի ամենամեծ եկեղեցին է, հայտնի է իր յոթ խորաններով, կարող է տեղավորել 2500 հոգի:

Եկեղեցին պատկանում է ՀԱԵ Կոստանդնուպոլսի պատրիարքությանը, Ստամբուլում արդեն խումբ է ստեղծվել եկեղեցու վերականգնման աշխատանքները որոշելու համար, որն անհրաժեշտ է հայերի ապագա սերունդների համար, գրում է The Armenian Weekly-ն:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---