Սփյուռքի նախարարությունը հանդես է եկել «Հայկական առևտրական ցանց» ստեղծելու նախաձեռնությամբ

Սփյուռքի նախարարությունը հանդես է եկել «Հայկական առևտրական ցանց» ստեղծելու նախաձեռնությամբ

PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարարութան նախաձեռնությամբ, Հայ-կանադական գործարար խորհրդի և Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի աջակցությամբ ապրիլի 28-30-ը տեղի է ունենում «Հայկական առևտրական ցանց» ստեղծելու հիմնադիր խորհրդաժողովը, որին մասնակցում են 30 մասնագետներ աշխարհի 9 երկրներից, այդ թվում` Ֆրանսիայից, Բելգիայից, Կանադայից, ինչպես նաև Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը և Կանադա-Հայաստան գործարարների խորհրդի նախագահ Վահրամ Փիրջանյանը: Ապրիլի 29-ին ողջույնի խոսքով հանդես է եկել Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նրա խոսքերով, վերջին 20 տարում սփյուռքի ներկայացուցիչները, մասնավորապես, գործարարները, հսկայական ավանդ են ունեցել Հայաստանի զարգացման ճանապարհին և խնդիրների լուծման մեջ: «Այսօր եկել է սփյուռքի լավագույն ներկայացուցիչների ջանքերը միավորելու պահը, և այս խորհրդաժողովը պետք է հարթակ ծառայի կառույցների և ինստիտուցիոնալ մոտեցումների ստեղծման համար, որոնք հետագայում օգնելու են ակտիվացնել Հայաստան-Սփյուռք, սփյուռք-սփյուռք հարաբերությունները տնտեսական ոլորտում»,- ասել է նա: Հրանուշ Հակոբյանը նաև հույս է հայտնել, որ համաժողովի ընթացքում ստեղծվելու է հայ արդյունաբերողների ցանց, ընդլայնվելու են հայկական կազմակերպությունների հնարավորությունները բիզնեսի ոլորտում, ստեղծվելու են նման կառույցներ այն երկրներում, որտեղ դրանք չկան: «Մեր ընդհանուր նպատակն ուժեղ, զարգացած և հզոր Հայաստանն է, իսկ դրա համար անհրաժեշտ է ներգրավել հայության ողջ ներուժերը»,- ասել է Հրանուշ Հակոբյանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---