Իսրայելի «Լիկուդ» կուսակցությունը կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Իսրայելի «Լիկուդ» կուսակցությունը կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Իսրայելի ԱԳՆ-ն պետք է վերանայի իր մոտեցումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: ԱԳՆ-ն չի կարող կողմ լինել այդ ողբերգության ուրացմանը, որը ժամանակին ներմուծեց Շիմոն Պերեսը ի շահ Թուրքիայի:

Երեկ նման հայտարարություն է արել «Լիկուդ» խորհրդարանական կոալիցիայի նախագահ Զեև Էլկինը` ելույթ ունենալով Հրեական համալսարանում ՝ հայկական ողբերգության 96-ամյակին նվիրված խորհրդաժողովում:

«Իսրայել պետությունը, որն ամոբղջ աշխարհից պահանջում է ճանաչել պատմական արդարությունն ու պահպանել բարոյական նորմերը, չի կարող այդ կոչերին դեմ գնալ՝ ղեկավարվելով նեղ քաղաքական նկատառումներով,-ասել է Էլկինը: -Ժամանակն է դադարեցնել Թուրքիային գոհացնելու քաղաքականությունը և վերջապես հայտարարել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին: Հրեական պետությունը պետք է առաջիններից մեկը դա աներ: Ցավոք սրտի, Իսրայելն Արևմուտքի վերջին պետություններից է, որը դա չի արել: Սակայն, լավ է ուշ, քան երբեք»,-ասել է նա:

Էլկինը կոչ է արել նաև իր գործընկերներին քվեարկել Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման օգտին: Նա դիմել է Շաուլ Մոֆազին՝ խնդրելով ավարտել այդ հարցի քննարկումը հանձնաժողովի աշխատանքի շրջանակներում և հանձնել Քնեսեթի հաստատմանը, հայտնում է «Լիկուդ« կուսակցության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---