Պարսիկներն այս տարի կարող են հրաժարվել դեպի Մեքքա ուխտագնացությունից

PanARMENIAN.Net - Իրանի խորհրդարանի ազդեցիկ պատգամավոր և կղերական խմբակցության ղեկավար Մուհամմեդ Թահի-Ռահբարը կոչ է արել պարսիկներին բոյկոտել ուխտագնացությունը դեպի Մեքքա: Պատճառն աճող լարվածությունն է Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև՝ Բահրեյնի օկուպացիայի պատճառով, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: «Պարսիկ ուխտավորներն իրենց միջոցները ծախսում են Սաուդյան Արաբիայում: Այդ փողերով հետո զենք է գնվում, որով վահաբիթները սպանում են Բահրեյնի շիաներին»,-ասել է Թահի-Ռահբարը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---