Հայաստանի խորհրդարանի խոսնակը Բրյուսելում կմասնակցի «Եվրանեսթի» հիմնադիր նիստին

Հայաստանի խորհրդարանի խոսնակը Բրյուսելում կմասնակցի «Եվրանեսթի» հիմնադիր նիստին

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հրավերով մայիսի 3-ին կմասնակցի Բրյուսելում կայանալիք «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստին: Նիստին կմասնակցեն Արեւելյան գործընկեր երկրների խորհրդարանների նախագահները: Նախատեսվում է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր ակտի ստորագրում եւ կանոնակարգի ընդունում: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդես կգա ուղերձով:

Նախատեսվում է նաեւ ՀՀ ԱԺ նախագահի առանձնազրույցը Եվրախորհրդարանի նախագահի հետ:

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---