Աբդուլլահ Գյուլը չի բացառել, որ թուրքերը կասեն «ոչ» ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը 1 մայիսի 2011 - 15:49 AMT PanARMENIAN.Net - «Հնարավոր է, Թուրքիայի ժողովուրդը «ոչ» ասի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը, ինչպես դա արել է Նորվեգիայի ժողովուրդը»,- ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը՝ հանդես գալով հայտարարությամբ Ավստրիա կատարելիք այցի նախաշեմին, որը նախատեսված է մայիսի 2-ին: Ինչպես նշել է Գյուլը, Թուրքիան ապագայում բավական հրապուրիչ երկիր կդառնա և մեծ ավանդ կունենա ԵՄ-ում: Հիշեցնելով այն մասին, որ ճանապարհը դեպի Եվրամիություն բավական երկար է, Գյուլն ասել է, որ 2005-ին որոշում է ընդունվել Թուրքիայի՝ ԵՄ մտնելու համար բանակցությունները սկսելու մասին, որի լույսի ներքո նրանք պետք է հավատարիմ մնան «pacta sunt servanda» (պայմանագրերին պետք է հետևել) սկզբունքին: Թուրքիայի նախագահը շեշտադրել է այն, որ Թուրքիայի՝ ԵՄ մտնելու ճանապարհին խոչընդոտները ոչ միայն անօրինական են, այլ նաև անարդար: «Գլխավորն այն է, որ Թուրքիան ապահովում է ԵՄ չափանիշներին համապատասխանություն»,- ասել է Գյուլը: Նշելով այն, որ անհնար է ուշադրություն չդարձնել միլիոնավոր մահմեդականերին, որոնք բնակվում են Եվրոպայում, Գյուլն ասել է, որ քսենոֆոբիան, արմատականությունը և իսլամաֆոբիան չեն համապատասխանում Եվրոպայի ոգուն, հաղորդում է TRT Russian-ը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | ԱԽ քարտուղար. ՀՀ–ն զենք-զինամթերք է գնում միայն իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար Նա նշել է, որ տարածաշրջանի խաղաղության համար պատասխանատու են բոլորը Որոտանի, Ողջիի և Մեղրիգետի ավազաններում հունիսի 27-ի գիշերը ջրի ելքերի զգալի մեծացումներ կլինեն Հնարավոր են գետերի ափամերձ տարածքների հեղեղումներ Բայրամովը բողոքել է Խովաևին ՀՀ սահմանադրությունից՝ այն անվանելով խաղաղության պայմանագրի «հիմանական խոչընդոտ» Բայրամովը ներկայացրել է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքի ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ |