Հայաստանի ԱԺ ղեկավարը հրավիրել է իր իրաքցի գործընկերոջը Հայաստան 4 մայիսի 2011 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի վերջին շաբաթվա ընթացքում Իրաքում Հայաստանի դեսպան Մուրադ Մուրադյանն ունեցավ մի շարք հանդիպումներ: Նախևառաջ, Մուրադ Մուրադյանը հանդիպեց Իրաքի Հանրապետության խորհրդարանի նախագահ Օսամա Ա. Ալ-Նաջայիֆի հետ: Զրույցի ընթացքում կողմերը նշեցին երկու երկրների ժողովուրդների միջև գոյություն ունեցող դարավոր բարեկամությունը: Քննարկվեցին երկու երկրների միջեւ միջխորհրդարանական կապերը, դրանք զարգացնելու և նոր մակարդակի բարձրացնելու անհրաժեշտությունը: Խորհրդարանի նախագահը բարձր գնահատեց Իրաքում ապրող հայերի դերը երկրի կյանքում, նրանց ակտիվ մասնակցությունը գիտության, բժշկության, մշակույթի, կրթության, տնտեսության և այլ բնագավառներում, ինչը լավ հիմք է Իրաքի և Հայաստանի միջև քաղաքական, տնտեսական ու մշակութային կապերի զարգացման ու խորացման համար: Դեսպան Մուրադյանը, փոխանցելով Իրաքի խորհրդարանի նախագահին Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի Հայաստան այցելելու հրավերը, հույս հայտնեց, որ փոխադարձ այցելությունները նոր լիցք կհաղորդեն հարաբերությունների զարգացմանը: Նա տեղեկացրեց, որ Հայաստանի Ազգային Ժողովն արդեն ձևավորել է հայ-իրաքյան միջխորհրդարանական խումբ և հույս հայտնեց, որ մոտ ապագայում Իրաքի խորհրդարանում նույնպես կստեղծվի նման խումբ: Դեսպան Մուրադյանը հանդիպում ունեցավ նաև Իրաքի Բարձրագույն կրթության նախարար Ալի Մ. Ալ-Ադիբի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկու երկրների միջև բարձրագույն կրթության բնագավառում հարաբերությունների զարգացման հնարավոր ուղիները, ինչպես նաև Իրաքի բարձրագույն կրթության նախարարությունում առկա որոշ խնդիրները: Դեսպանը նշեց Իրաքի ուսանողների` Հայաստանի համալսարաններում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունը, մասնավորապես` այն հաստատություններում, որտեղ դասավանդումը կազմակերպված է անգլերեն: Դեսպան Մուրադյանը Իրաքի թեմի առաջնորդ Տ. Ավագ Արք. Ասատուրյանի ներկայությամբ հանդիպեց Բաղդադում գործող Հայ ազգային կենտրոնական վարչությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ: Դեսպանը ներկայացրեց Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության հիմնական հարցերը, անդրադարձավ Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններին, Արցախյան հիմնախնդրին, հայ-թուրքական հարաբերություններին: Նա հույս հայտնեց, որ իրաքահայությունը դեսպանության աջակցությամբ ակտիվորեն կմասնակցի տարվա ընթացքում Հայաստանում կազմակերպվելիք միջոցառումներին, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Ուորլիք. ՀՀ սահմանադրությունը մի օր պետք է փոխվի, բայց չպետք է նախապայման լինի պայմանագրի կնքման համար Ըստ նրա, շրջանակային համաձայնագրում կարելի է դրույթ ներառել «ապագայում Հայաստանի Սահմանադրությունը փոխելու մտադրության մասին» ԱԽ քարտուղար. ՀՀ–ն զենք-զինամթերք է գնում միայն իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար Նա նշել է, որ տարածաշրջանի խաղաղության համար պատասխանատու են բոլորը Որոտանի, Ողջիի և Մեղրիգետի ավազաններում հունիսի 27-ի գիշերը ջրի ելքերի զգալի մեծացումներ կլինեն Հնարավոր են գետերի ափամերձ տարածքների հեղեղումներ Բայրամովը բողոքել է Խովաևին ՀՀ սահմանադրությունից՝ այն անվանելով խաղաղության պայմանագրի «հիմանական խոչընդոտ» Բայրամովը ներկայացրել է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքի |